Նունիկ Սարգսյանի աշխատանքային փորձը որպես գրանցված բուժքույր ավելի է քան 20 տարի:
1997 թ. ավարտել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջը:
1999-2004թթ. աշխատել է Սուրբ Ներսես Մեծ բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքում որպես հերթապահ բուժքույր:
2004-2015թթ. աշխատել է Քանաքեռ- Զեյթուն բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում որպես վիրակապարանի բուժքույր:
2015թ.-ից աշխատում է Արզնի Էսթետիկ Վիրաբուժության կենտրոնում որպես վիրակապարանի բուժքույր, այնուհետև 2019թ.-ից որպես վիրահատարանի բուժքույր:
2019թ.-ին ստացել է վիրահատարանի բուժքրոջ որակավորում:






