ՀՀ ԱՆ. ԼԻՑԵՆԶԻԱ Կ-ԲՕ-002071 տրված 27․07․2015թՀՀ ԱՆ. ԼԻՑԵՆԶԻԱ Կ-ԲՕ-002046 տրված 22․05․2015թ

No products in the cart.
No products in the cart.

Վերականգնում ռինոպլաստիկայից հետո

Ինչ սպասել վիրահատությունից հետո

Քթի կոսմետիկ վիրահատությունը միայն առաջին քայլն է դեպի Ձեր երազանքի արտաքինը։ Հաջող արդյունքի գրավականը ոչ միայն վիրաբույժի աշխատանքն է, այլև հետվիրահատական ճիշտ խնամքն ու վերականգնման փուլի գրագետ կազմակերպումը։ «Արզնի էսթետիկա» պլաստիկ վիրահատության կլինիկայում մենք ուղեկցում ենք մեր պացիենտներին ապաքինման ողջ ընթացքում։

Ամրագրել խորհրդատվություն


Առաջին քայլերը վիրահատությունից հետո

Քթի ձևի պահպանման համար վիրահատությունից հետո 5 օր շարունակ դրվում է փոքրիկ գիպս, իսկ միջնապատի կայունությունն ապահովելու համար օգտագործվում են փափուկ պլաստիկ տամպոններ, որոնք հեռացվում են արդեն հաջորդ առավոտյան։

«Արզնի էսթետիկա» կլինիկայից դուրսգրումը թույլատրվում է անզգայացման ազդեցության լիարժեք նահանջից հետո։ Առաջին օրերին խորհուրդ է տրվում․

  • Պահպանել հանգիստ ռեժիմ (ընթերցանություն, հեռուստացույց)։
  • Խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։
  • Քնել մեջքի վրա՝ գլուխը մոտ 30 աստիճան բարձր պահած (սա նվազեցնում է այտուցները)։

Այտուցներ և կապտուկներ․ Ի՞նչն է նորմալ

Ռինոպլաստիկայից հետո այտուցներն ու կապտուկները բնական երևույթ են և կրում են ժամանակավոր բնույթ։ Դրանց արտահայտվածությունը կախված է մի քանի գործոններից․

  • Մաշկի տեսակը. Հաստ մաշկ ունեցողների մոտ այտուցներն ավելի երկար են պահպանվում։
  • Միջամտության բարդությունը. Եթե կատարվել է քթի զգալի փոքրացում կամ կրկնակի վիրահատություն, ապաքինումը կարող է մի փոքր երկար տևել։
  • Անհատական առանձնահատկություններ. Նուրբ մաշկի դեպքում կապտուկներն ավելի տեսանելի են, սակայն դրանք սովորաբար անհետանում են մեկ շաբաթվա ընթացքում։

Լավագույն պլաստիկ վիրաբույժները նշում են, որ թեև այտուցների հիմնական մասը նահանջում է 3-5 շաբաթում, վերջնական ձևավորումը կարող է տևել ավելի երկար, ուստի անհրաժեշտ է զինվել համբերությամբ։

Կարևոր ցուցումներ արագ վերականգնման համար

Որպեսզի Ձեր կոսմետիկ միջամտության արդյունքը լինի անթերի, հետևեք այս կանոններին․

  • Սննդակարգ. Սկսեք թեթև հեղուկներից (ջուր, հյութ, արգանակ), որպեսզի ստամոքսը կարգավորվի։
  • Ակնոցներ. Վիրահատությունից հետո 8-10 շաբաթ արգելվում է ակնոց կրել (լինզաներ թույլատրվում են անմիջապես)։
  • Զգուշություն. Խուսափեք կտրուկ շարժումներից և տրավմաներից (սպորտ, ակտիվ խաղեր երեխաների կամ կենդանիների հետ)։
  • Դեղամիջոցներ. Խուսափեք ասպիրին պարունակող դեղերից և ցանկացած ընդունում համաձայնեցրեք Ձեր վիրաբույժի հետ։

Վստահեք պրոֆեսիոնալներին

«Արզնի էսթետիկա» պլաստիկ վիրահատության կլինիկայում աշխատող լավագույն պլաստիկ վիրաբույժները կիրառում են այնպիսի նուրբ տեխնիկաներ, որոնք նվազագույնի են հասցնում հետվիրահատական անհանգստությունը։ Պացիենտների մեծ մասը վերադառնում է աշխատանքի արդեն 7-10 օր անց։

Բարդություններ հետվիրահատական շրջանում

Ինչպես յուրաքանչյուր վիրահատություն, ռինոպլաստիկան ևս ունի իրեն բնորոշ ռիսկերը։ Չնայած նրան, որ միջամտությունը կրում է ռիսկերի ցածր հավանականություն, այնուամենայնիվ, որոշ նշաններ կարող են հուշել, որ ապաքինումը հարթ չի ընթանում: Ավելին իմանալու համար կարդացեք Քթի վիրահատության (ռինոպլաստիկայի) ռիսկերը հոդվածը։

Լրացուցիչ հարցերի կամ խորհրդատվության համար այցելեք դիմեք մեր մասնագետներին։