Take the next step & schedule a visit today

Կարեն Դանիելյան

Կենսագրություն

Բժիշկ Դանիելյան Կարեն Վանցետի՝ Հայաստանում պլաստիկ վիրաբուժության առաջադեմ մասնագետներից մեկը , ով մասնագիտացած է ոչ միայն ռինոպլաստիկայի (քթի վիրահատություն) ոլորտում, այլև դեմքի և գլխի շրջանի (դեմքի ձգում, կոպերի պլաստիկա, կզակի և լոշտակության շտկում), որովայնի առաջային պատի (աբդոմինոպլաստիկա), կրծքագեղձի շրջանի (մեծացում, ձգում, փոքրացում), ինչպես նաև մարմնի կոնտուրային պլաստիկայի վիրահատություններում՝ սեփական ճարպի և ցողունային բջիջների կոմպլեքսների օգտագործմամբ:
Բժիշկ Կարեն Դանիելյանն առաջնորդվում է պլաստիկ վիրաբուժության արվեստով, մարդկանց գեղեցկություն և առողջություն պարգևելու գաղափարախոսությամբ: Բազմամյա փորձի ու մեծ գիտելիքների շնորհիվ  նա վաստակել է այցելուների վստահությունը։ Նրա օգնությանն են դիմում հիվանդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայի և Հարավային Ամերիկայի երկրներից, Իրանից, Վրաստանից, Թուրքիայից, մոտակա և հեռավոր արտասահմանից:
Օգտագործելով վիրահատական միջամտության հատուկ խնայող տեխնիկա, ժամանակակից սարքավորումներ և տիտանի խառնուրդով նուրբ գործիքներ՝ բժիշկ Դանիելյանն իր բժշկական անձնակազմի հետ միասին հասնում է հիվանդների շուտափույթ լավացմանը և կարճ ժամանակահատվածում ակտիվ գործունեության վերադարձմանը: Միևնույն ժամանակ հիվանդը ստանում է ցանկալի արդյունք:
Կարեն Դանիելյանը վիրահատությունների մեծամասնությունը կատարում է ընդհանուր անզգայացմամբ: Բժիշկ-անեսթեզիոլոգների բարձր պրոֆեսիոնալիզմի և որակյալ դեղամիջոցների օգտագործման շնորհիվ՝ հիվանդներին թույլատրվում է հաջորդ օրն իսկ դուրս գրվել:
Սկսած 2002 թվականից՝ Կարեն Դանիելյանի նախաձեռնությամբ և  անմիջական մասնակցությամբ անցկացվում է «Ամենահայկական Քիթ» մրցույթը, որի շրջանակներում վիրահատվել են 5000-ից ավելի պացիենտներ: Մրցույթը զեղչով ու անվճար վիրահատվելու հիանալի հնարավորություն է տալիս:
Բացի հիվանդանոցային գործունեությունից, բժիշկ Դանիելյանը նաև դասավանդում է Երևանի բժշկական համալսարանում՝ Վերականգնողական պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնում: Բժիշկ Դանիելյանի ղեկավարությամբ մեկ սերունդ չէ, որ բարեհաջող ավարտել է օրդինատուրան, և ներկայումս նրանցից շատերն ունեն իրենց անձնական պրակտիկան և բարեհաջող վիրահատություններ են կատարում:
Բժիշկ Դանիելյանը Վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների ասոցիացիայի հիմնադիրներից է, ինչպես նաև ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ: Հանդիսանում է բազմաթիվ միջազգային ասոցիացիաների իրական անդամ, ինչպիսիք են Վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության եվրոպական միությունը (ESPRAS), Վերականգնողական և էսթետիկ պլաստիկ վիրաբուժության միջազգային կոնֆեդերացիան (IPRAS), Էսթետիկ վիրաբուժության եվրոպական ասոցիացիան (ASSECE): Հանդիսանում է նաև Ուկրաինայի էսթետիկ պլաստիկ վիրաբույժների միության /ՈւԷՊՎՄ/ պատվավոր անդամ:
Բժիշկ Դանիելյանն իր գործունեությունը ծառայեցնում է նաև բարեգործությանը՝ անվճար վիրահատելով դեմքի և վերջույթների բնածին արատներ ունեցող երեխաներին (շուրթի, քիմքի ճեղքվածք, սինդակտիլիա, պոլիդակտիլիա և այլն): Համագործակցելով ԱՄՆ-ի առաջադեմ մասնագետների հետ՝ բազմիցս վիրահատել է մանկատների և գիշերօթիկ դպրոցների սաներին, Արցախի և Աբխազիայի պատերազմների վիրավորներին և հաշմանդամներին, Հայաստանում ավերիչ երկրաշարժից տուժածներին:
Բժիշկ Դանիելյանը վստահ է, որ լավ արդյունք ստանալու համար պետք է անընդհատ կատարելագործվել: Նա մշտապես մասնակցում է միջազգային սիմպոզիումների և կոնֆերանսների: 1998թ-ին նա հետխորհրդային շրջանի երկրների բժիշկներից առաջիններից էր, ով պաշտոնապես հրավիրված էր պլաստիկ վիրաբուժության ասպարեզում տարվա ամենանշանակալի իրադարձությանը՝ հանդես գալով զեկույցով ու ներկայացնելով Հայաստանը: Տարբեր բժշկական հրատարակություններում ունի բազմաթիվ տպագրված աշխատանքներ:
Ներկայումս Բժիշկ Դանիելյանը հատուկ հետաքրքրված է մաշկի երիտասարդացման ու տարիքային և վնասվածքներից հետո վերականգնման հետազոտությամբ՝ ցողունային բջիջների և սեփական ճարպի փոխպատվաստման եղանակով:
Ի վերջո, բժշկի համար չկա ավելի կարևոր բան, քան ունենալ առողջ, արդյունքներից գոհ և շնորհակալ պացիենտներ, հնարավոր է այնպիսիք, ինչպիսիք դուք եք:
Ահա բժիշկ Դանիելյանի և իր անձնակազմի կողմից իրականացվող վիրահատությունների և միջամտությունների ցանկը, ինչպես նաև մինչվիրահատական և հետվիրահատական նկարները:  Խորհրդատվության գրանցման համար զանգահարեք կամ ուղարկեք Ձեր հարցերը մեր էլեկտրոնային փոստին: Դա կարող է լինել Ձեր կյանքի ամենակարևոր և նշանակալի որոշումը:

Ամրագրել այց

Մեր ծառայությունները

Քնի ապնոէ

Քիթ Քնի ապնոէ Վերականգնե՛ք Ձեր լիարժեք քունն ու առողջությունը «Արզնի էսթետիկա»-ում Քունն առողջության հիմնասյունն է, սակայն շատերի համար այն ընդհատվում է վտանգավոր երևույթով, որը կոչվում...

Վերականգնում ռինոպլաստիկայից հետո

Քիթ Վերականգնում ռինոպլաստիկայից հետո Ինչ սպասել վիրահատությունից հետո Քթի կոսմետիկ վիրահատությունը միայն առաջին քայլն է դեպի Ձեր երազանքի արտաքինը։ Հաջող արդյունքի գրավականը ոչ միայն վիրաբույժի...

Ռինոպլաստիկայի ռիսկերն ու բարդությունները

Քիթ Ռինոպլաստիկայի ռիսկերն ու բարդությունները Ամբողջական ուղեցույց Յուրաքանչյուր կոսմետիկ միջամտություն պահանջում է թափանցիկություն և վստահություն բժշկի ու պացիենտի միջև։ Թեև քթի վիրահատությունը ժամանակակից բժշկության ամենահղկված...

Սեպտոպլաստիկա

Ռինոպլաստիկայից հետո հաճախորդների մեծ մասն ունենում է կողմնակի բարդություններ, ինչպիսիք են զգայունությունը, կարմրությունը, կապտուկները, այտուցը, արյունահոսությունն ու անհարմարավետության զգացողությունը։ Սրանք սպասելի երևույթներ են և պետք...

Կրկնակի ռինոպլաստիկա

Կրկնակի ռինոպլաստիկան էսթետիկ վիրաբուժության ամենաբարդ ոլորտներից է։ Այն իրականացվում է երկու ձևով: Առաջին դեպքում փոքրիկ «անդրադարձ» է կատարվում նախկին արդյունքին։ Այսինքն՝ հնարավոր է՝ հաճախորդը գոհ...

Ռինոպլաստիկա

Քիթը դեմքի ամենակարևոր հատվածներից է, և դրա ձևի կամ չափի աննշան անհամաչափությունն անգամ կարող է խանգարել նկատելու Ձեր դեմքի մյուս գեղեցիկ գծերը։ Այսօր քթի կոսմետիկ...

Կրթություն եվ աշխատանքային փորձ

Կրթություն
Երևանի Պետական Բժշկական համալսարան
Մասնագիտացում
Պլաստիկ վիրաբույժ
Աշխատանքի բնագավառը
«Արզնի Էսթետիկա» վիրաբուժության կենտրոն
Աշխատանքային փորձ
25

Աշխատանքային ժամեր