Մանվել Սեյրանի Թեմուրյանը ծնվել է 16.04.1979թ․։ 1997-1999թթ. ծառայել է ՀՀ և Արցախի զինված ուժերում: 1999-2005թթ ուսանել է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ում, ավարտելով ընդհանուր բժշկություն բաժինը։ 2005-2009թթ կլինիկական օրդինատուրան անցել է ՀՀ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում, մասնագիտացել է << Քանաքեռ-Զեյթուն >> բժշկական կենտրոնում` որպես պլաստիկ վիրաբույժ ։ Բժիշկ Թեմուրյանը մասնագիտացված է իրականացնել դեմքի և գլխի շրջանում`ռինոսեպտոպլաստիկա, դեմքի ձգում, կզակի և լոշտակության շտկում, կոպերի պլաստիկա, մարմնի շրջանում` կրծքագեղձերի մեծացում, փոքրացում, ձգում,աբդոմինոպլաստիկա վիրահատություններ ։ Անցել է կատարելագործման դասընթաց << Քթի պլաստիկայի բաց և փակ եղանակները, առաջնային և երկրորդային ռինոպլաստիկա>> թեմայով 10․04․2017թ։ Մասնակցել է 06.06 2017թ. միջազգային գիտաժողովի՝ << Բուժման ռեգեներատիվ մեթոդները պլաստիկ վիրաբուժությունում և դերմատոկոսմետոլոգիայում>> խորագրով։ 2013թ-ից աշխատում է Rhino Center պլաստիկ վիրաբուժության կենտրոնում, զուգահեռ` 2016թ-ից մինչ օրս, աշխատում է Arzni Aesthetica Surgicenter & Medspa կենտրոնում, որպես պլաստիկ վիրաբույժ ։ Բժիշկ Թեմուրյանը ունենում է պացիենտներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։
Քթի պլաստիկ վիրահատություն. ցուցումներ
Քիթ ՔԹԻ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈւԹՅՈւՆ ցուցումներ և վերականգնման կարևոր կանոններ Քթի պլաստիկ վիրահատությունը (ռինոպլաստիկա) համարվում է ամենապահանջված միջամտություններից մեկը էսթետիկ վիրաբուժության ոլորտում։ Այն հնարավորություն է տալիս...







