ՀՀ ԱՆ. ԼԻՑԵՆԶԻԱ Կ-ԲՕ-002071 տրված 27․07․2015թՀՀ ԱՆ. ԼԻՑԵՆԶԻԱ Կ-ԲՕ-002046 տրված 22․05․2015թ

ՀՀ ԱՆ. ԼԻՑԵՆԶԻԱ Կ-ԲՕ-002071 տրված 27․07․2015թՀՀ ԱՆ. ԼԻՑԵՆԶԻԱ Կ-ԲՕ-002046 տրված 22․05․2015թ

Հայաստան, 2212, Արզնի, Առողջարանային 25
+374 60 405990
[email protected]
Երկ-Շբթ: 10։00 - 19։00

«Արզնի էսթետիկա»

վիրաբուժության արվեստ

Երբ բարձրագույն նպատակակետն է հաճախորդին նվիրել գեղեցկություն, առողջություն և ապահովության զգացում։

Գեղեցկության Ձեր վարպետները

«Արզնի էսթետիկա» կլինիկայի գործունեության հիմքում ընկած է մեկ պարզ, բայց վեհ գաղափար. վերափոխել կյանքեր՝ կերտելով ներդաշնակ գեղեցկություն։

Մեր գեղագիտական ​​արվեստը՝ ձեր նրբության գրավական

Մեր փորձառությունը չի սահմանափակվում միայն պլաստիկ վիրաբուժությամբ: Մեր հմուտ մասնագետներն առաջարկում են էսթետիկ բժշկության նորագույն ոչ վիրահատական մեթոդներ՝ ուղղված Ձեր արտաքինի երիտասարդացմանն ու կատարելագործմանը:

  • Բարձրակարգ մասնագետներ Ձեր գեղեցկության և առողջության մասին հոգ են տանում բարձր որակավորում ունեցող փորձառու բժիշկները:
  • Անվտանգություն և հարմարավետություն Բոլոր միջամտություններն իրականացվում են լիարժեք ստերիլ, կլինիկական պայմաններում՝ ապահովելով Ձեր առավելագույն անվտանգությունը:
  • Անհատական մոտեցում Մենք մշակում ենք խնամքի և բուժման անհատականացված ծրագրեր՝ հաշվի առնելով Ձեր մաշկի առանձնահատկությունները և ցանկալի արդյունքը:

Ռեալ մարդիկ, ռեալ արդյունք

Արդյունքներ, որոնք խոսում են

Մեր Բժիշկները

ովքեր կերտում են գեղեցկություն
Կարեն Դանիելյան
Պլաստիկ և վերականգնողական վիրաբույժ
Կարեն Դանիելյան
Պլաստիկ և վերականգնողական վիրաբույժ

Կարեն Դանիելյանը  պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ոլորտում Հայաստանի առաջադեմ մասնագետներից է։ Նա մասնագիտացած է ռինոպլաստիկայի, դեմքի և գլխի շրջանի վիրահատությունների, աբդոմինոպլաստիկայի, կրծքագեղձի վիրահատությունների, ինչպես նաև մարմնի կոնտուրային պլաստիկայի մեջ՝ կիրառելով սեփական ճարպի և ցողունային բջիջների ժամանակակից մեթոդներ։

 

Բժիշկ Դանիելյանը ունի երկար տարիների փորձ, միջազգային ճանաչում և բազմաթիվ գիտական հրապարակումներ։

 

Նա ակտիվորեն մասնակցում է միջազգային կոնֆերանսների, դասավանդում է և հանդիսանում է մի շարք մասնագիտական ասոցիացիաների անդամ՝ իր գործունեությամբ նպաստելով ոլորտի զարգացմանն ու բուժառուների առողջության բարելավմանը։

Մանվել Թեմուրյան
Պլաստիկ վիրաբույժ
Մանվել Թեմուրյան
Պլաստիկ վիրաբույժ

Բժիշկ Թեմուրյանը մասնագիտացած է դեմքի և մարմնի էսթետիկ ու վերականգնողական միջամտությունների մեջ։ Նա մասնագիտացած է դեմքի և մարմնի էսթետիկ միջամտությունների մեջ՝ ներառյալ ռինոպլաստիկա, բլեֆարոպլաստիկա (կոպերի վիրահատություն), դեմքի ձգում, ինչպես նաև կրծքի մեծացում և լիֆթինգ և աբդոմինոպլաստիկա։ Իր աշխատանքում ձգտում է հասնել բնական, ներդաշնակ և երկարատև արդյունքների։


Մանվել Թեմուրյանը պարբերաբար կատարելագործում է իր հմտությունները՝ մասնակցելով մասնագիտական դասընթացների և միջազգային գիտաժողովների։ Մասնավորապես, նա խորացված գիտելիքներ ունի քթի պլաստիկայի բաց և փակ եղանակների, ինչպես նաև առաջնային և երկրորդային ռինոպլաստիկայի բնագավառում։ Հետաքրքրությունների շրջանակում են նաև պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի մեջ կիրառվող բուժման ռեգեներատիվ մեթոդները։

Ներկայումս բժիշկ Թեմուրյանն իր մասնագիտական գործունեությունն է ծավալում «Արզնի էսթետիկա» պլաստիկ վիրաբուժության կենտրոնում։ Նրա բազմամյա փորձն ու վստահությունը տարածվում են ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս՝ սպասարկելով բազմաթիվ պացիենտների արտերկրից։

Հայկազ Մուրադյան
Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Հայկազ Մուրադյան
Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

Բժիշկ Հայկազ Մուրադյանը փորձառու անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ է՝ ավելի քան 12 տարվա կլինիկական փորձով։ Նա մասնագիտացած է անեսթեզիայի, ինտենսիվ թերապիայի և պերիօպերատիվ բժշկության ոլորտներում։

Ներկայումս նա հանդիսանում է «Արզնի էսթետիկա» -ի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժնի ղեկավար՝ համակարգելով բժշկական թիմի աշխատանքը և ապահովելով բուժառուների անվտանգ ու որակյալ խնամք։ Միաժամանակ աշխատում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում՝ որպես սրտանոթային անեսթեզիոլոգ, զբաղվելով հետվիրահատական ինտենսիվ բուժմամբ։

Հայկազ Մուրադյանը նաև դասախոսում է Երևանի պետական բժշկական համալսարանում՝ փոխանցելով իր գիտելիքներն ու փորձը ապագա բժիշկներին։ Իր աշխատանքում նա կարևորում է ժամանակակից, ապացուցողական բժշկության կիրառումը, բուժառուների անվտանգությունն ու անհատական մոտեցումը։

Աննա Աբրահամյան
Բժիշկ-կոսմետոլոգ
Աննա Աբրահամյան
Բժիշկ-կոսմետոլոգ

Աննա Աբրահամյանը բարձրագույն բժշկական կրթությամբ բժիշկ-կոսմետոլոգ է՝ մասնագիտացած մաշկի խնամքի և էսթետիկ կոսմետոլոգիայի ոլորտում։

Նա իրականացնում է ժամանակակից երիտասարդացնող և հակատարիքային պրոցեդուրաներ՝ ներառյալ ներարկումներ և դեմքի խնամքի մեթոդներ։ Իր աշխատանքում ձգտում է ապահովել բնական, առողջ և խնամված արդյունք յուրաքանչյուր բուժառուի համար։

Նրա նպատակն է ապահովել յուրաքանչյուր բուժառուի առողջ, խնամված և բնական գեղեցկությունը։

Մեր պացիենտների կարծիքները

5/5

Բժիշկ Կարեն Դանելյսնը իսկական հրաշքներ է գործում , մարդկանց պարգևում երջանկություն։ Շնորհավորում եմ նրան անձամբ եվ ողջ կոլեկտիվին։

5/5

Շատ հոգատար ու հաճելի անձնակազմ,❤️ հիանալի պայմաններ

5/5

Հարմարավետ, նրբաճաշակ ամենը ինչ պետք է պացիենտին վիրահատության համար ֆիզիկական և հոգևոր հանգիստ, իսկ թիմը հոգատար նրբանկատ։ Ես վայելել եմ այդ ամենը և անչափ շնորհակալ եմ։ Օրհնվեք, ի դեմս Բժիշկ Կարեն Դանիելյանի ամենա ամենա բժիշկ

5/5

Կարեն Դանիելյան ջան մեր սիրելի բժիշկ, հրաշագործ, հոգատար, բարի և մեծ պատասխանատվուտյուն կրող բժիշկ։

5/5

Ոչ միայն թիմ,այլև ջերմ ու հոգատար ընտանիք։Անչափ ուրախ եմ,որ իմ առողջությունն ու գեղեցկությունը հենց ձեզ եմ վստահել։

5/5

Կլինիկայի մասին կարելի է շատ երկար գրել: Առաջին տպավորությունը կլինիկա մտնելուց հրաշալի տեսարանն է, գեղեցիկ բնությունը: Ներսում քեզ սպասում է ամենապրոֆեսիոնալ, ամենալավ, ամենահոգատար թիմը: Անչափ շնորհակալ եմ Կարեն Դանիելյանին, Մանվել Թեմուրյանին ստացված գեղեցիկ արդյունքի համար, շնորհակալ եմ ողջ անձնակազմին բարեհամբույր վերաբերմունքի համար, բուժքույր Լիանային

5/5

Արզնի Էսթետիկայում ոչ միայն պրոֆեսիոնալ մասնագետներ են աշխատում այլև ստեղծված է ջերմ և հյուրընկալ անձնակազմ

5/5

What a beautiful center at a great location! This is an amazing clinic with excellent service. Super clean and very welcoming! I wish I could give Dr. Danielian - 100 stars. Hi is one of the best plastic surgeons, and not only in Armenia. His staff is super friendly, absolutely awesome, sweet, respectful, and very professional. If you are looking for a professional surgeon and amazing results, then Dr. Danielian is the one to go to!

Գրանցվեք խորհրդատվության

Կատարեք հաջորդ քայլը եվ պլանավորեք այցելությունն այսօր