Կրկնակի ռինոպլաստիկա
Վերականգնելով էսթետիկան եվ ինքնավստահությունը
Կրկնակի (երկրորդային) ռինոպլաստիկան ժամանակակից էսթետիկ վիրաբուժության ամենաբարդ և պատասխանատու ոլորտներից մեկն է։ Այն պահանջում է ոչ միայն բարձրագույն վիրաբուժական հմտություններ, այլև նուրբ գեղագիտական զգացողություն։ «Արզնի էսթետիկա» պլաստիկ վիրահատության կլինիկայում մենք գիտակցում ենք, որ յուրաքանչյուր կրկնակի միջամտություն նոր հույս է պացիենտի համար՝ ուղղելու նախկինում թույլ տրված սխալներն ու վերագտնելու ներդաշնակությունը։
Ամրագրել խորհրդատվություն
Կրկնակի ռինոպլաստիկայի իրականացման երկու ձևերը
Երկրորդային միջամտությունը սովորաբար իրականացվում է երկու հիմնական սցենարով․
Թեթև շտկումներ («անդրադարձ» նախկին արդյունքին).
Այս դեպքում պացիենտը հիմնականում գոհ է քթի ընդհանուր տեսքից, սակայն ցանկանում է կատարել որոշակի նրբացումներ։ Դա կարող է լինել քթի մեջքին մնացած փոքրիկ սապատի հեռացումը կամ քթի ծայրի ավելի նուրբ տեսքի ապահովումը։ Նման դեպքերում միջամտության ծավալը համեմատաբար փոքր է։
Ամբողջական վերակառուցում.
Սա ավելի բարդ տարբերակն է, երբ կատարելագործվում կամ հիմնովին վերափոխվում է արդեն իսկ վիրահատված քիթը, որի արդյունքը չի արդարացրել սպասելիքները։
Հոգեբանական պատրաստվածություն և անհատական մոտեցում
Անհաջող ռինոպլաստիկան ամենադաժան փորձառություններից մեկն է, որին կարող է բախվել պլաստիկ վիրահատության դիմած մարդը։ Հաճախորդները սովորաբար տարիներով կշռադատում են նախքան վիրահատության որոշում կայացնելը, և եթե ստացված արդյունքը նախկինից ավելի վատն է լինում, դա հանգեցնում է խորը հիասթափության։ Ցածր ինքնագնահատականն ու վստահության կորուստը կարող են բացասաբար ազդել մարդու հասարակական գործունեության վրա։
Մեր կլինիկայում մենք առանձնահատուկ ըմբռնումով ենք մոտենում պացիենտների էմոցիոնալ մտահոգություններին։ Բժիշկ Դանիելյանն ու իր բուժանձնակազմն ապահովում են ոչ միայն ժամանակակից բուժսարքավորումներ ու նուրբ տեխնիկա, այլև հոգեբանական աջակցություն և անհատական խնամք ողջ ընթացքում։


Որո՞նք են անհաջող ռինոպլաստիկայի պատճառները
Ամենատարածված պատճառը վիրահատության ընթացքում թույլ տրված տեխնիկական սխալներն են։ Արդյունավետ ռինոպլաստիկայի հիմքը վիրաբուժական հարուստ փորձառությունն է, մանրակրկիտ նախավիրահատական պլանավորումը և ճիշտ ընտրված մեթոդը։
Անբնական տեսքի հանգեցնող հիմնական սխալներն են․
- Ոչ ճիշտ կատարված կտրվածքները,
- Քթոսկրի և աճառների անզգույշ հեռացումը,
- Անհաջող կառուցողական աշխատանքը։
Կարևոր է հասկանալ, որ ոչ բոլոր վիրաբույժներն են մասնագիտացված հենց դեմքի և քթի ոլորտում։ Տարեկան ընդամենը 5-10 վիրահատություն կատարող մասնագետը չի կարող ունենալ բավարար փորձ՝ բարդ ռինոպլաստիկա իրականացնելու համար։ Այսօր պացիենտների ակնկալիքներն ավելի բարձր են, ինչն էլ հանգեցնում է կրկնակի միջամտությունների պահանջարկի աճին։
Վերականգնողական վիրաբուժության նրբությունները
Ռինոպլաստիկան թե՛ տեխնիկական, թե՛ գեղագիտական տեսանկյունից մեծ մարտահրավեր է։ Հաճախ նախկին վիրահատության ժամանակ քթի աճառները սխալմամբ հեռացվում են, և քթի բնական «կարկասը» փոխարինվում է շարակցական հյուսվածքով, ինչի հետևանքով քիթը դառնում է տգեղ ու տձև։
Ինչպես է իրականացվում վերակառուցումը․
1. Աճառային տրանսպլանտներ. Քթի կառուցվածքը վերստեղծվում է աճառային գրաֆթերի օգնությամբ՝ հասնելով բնականին առավելագույն նմանության։
2. Եռաչափ վերականգնում. Սա հստակ աշխատանք է, որի արդյունքում ստացվում է դեմքի առանձնահատկություններն ընդգծող գեղեցիկ քիթ։
3. Հյուսվածքների խնամք. Սպիացած և փոփոխված հյուսվածքները, ինչպես նաև նախկին վիրահատությունից խեղված մաշկը խնամքով վերականգնվում են՝ ստեղծելով քթի նոր, ամուր հենք։
4. Ֆունկցիայի վերականգնում. Բացի էսթետիկայից, մենք վերականգնում ենք նաև քթի շնչառական ֆունկցիան՝ ամրացնելով այն կառույցները, որոնք պատասխանատու են քթուղիները բաց պահելու համար։
«Արզնի էսթետիկա» կլինիկայում մենք ստեղծում ենք այնպիսի ամուր կառուցվածք, որն ի զորու է դիմակայել նախկին սպիերի ազդեցությանը՝ ապահովելով երկարատև և կայուն արդյունք։
Եթե Ձեր առաջին վիրահատության արդյունքը չի գոհացրել Ձեզ, մի՛ հուսահատվեք։
Մանրամասն խորհրդատվության համար կապ հաստատեք մեզ հետ։


