ՀՀ ԱՆ. ԼԻՑԵՆԶԻԱ Կ-ԲՕ-002071 տրված 27․07․2015թՀՀ ԱՆ. ԼԻՑԵՆԶԻԱ Կ-ԲՕ-002046 տրված 22․05․2015թ

ՀՀ ԱՆ. ԼԻՑԵՆԶԻԱ Կ-ԲՕ-002071 տրված 27․07․2015թՀՀ ԱՆ. ԼԻՑԵՆԶԻԱ Կ-ԲՕ-002046 տրված 22․05․2015թ

Հայաստան, 2212, Արզնի, Առողջարանային 25
+374 60 405990
[email protected]
Երկ-Շբթ: 10։00 - 19։00

պատմական անցյալ, գեղեցիկ ապագա

«Արզնի էսթետիկա». վայր, որտեղ բնությունը, պատմությունն ու ժամանակակից բժշկությունը միահյուսվում են՝ կերտելու Ձեր կատարյալ կերպարը:

Ամրագրել խորհրդատվություն


Ժառանգություն եվ Վերածնունդ

Մեր պատմությունը սկսվում է 1932 թվականին՝ Արզնիի առողջարանային գյուղի սրտում։ Այս պատմական շենքը, որն իրենից ճարտարապետական արժեք է ներկայացնում, 2015 թվականին ստացավ իր երկրորդ կյանքը որպես «Արզնի էսթետիկա» վիրաբուժական կենտրոն։ Մենք պահպանել ենք հինավուրց պատերի վեհությունը՝ դրանք համադրելով luxury դասի հարմարավետության և էկոլոգիական մաքուր միջավայրի հետ։

Ձեր կատարելության ճանապարհը

«Արզնի էսթետիկա» կլինիկայի գործունեության հիմքում ընկած է մեկ պարզ, բայց վեհ գաղափար. վերափոխել կյանքեր՝ կերտելով ներդաշնակ գեղեցկություն։ Մենք հավատում  ենք, որ յուրաքանչյուր ոք արժանի է ինքնավստահության և կատարելության։

Ինչո՞ւ վստահել մեզ Ձեր գեղեցկությունը

«Արզնի էսթետիկա»-ն այն եզակի վայրերից է, որտեղ իրականություն են դառնում նույնիսկ ամենանուրբ և բարդ էսթետիկ սպասումները։
  • Փորձառու մասնագետներ. Մեզ մոտ աշխատում են Հայաստանի լավագույն ռինոպլաստիկ վիրաբույժները, ովքեր յուրաքանչյուր միջամտությանը մոտենում են անհատական, ճշգրիտ և գեղագիտական տեսանկյունից։
  • Էկո-լյուքս միջավայր. Բնական ֆելզիտից պատեր, արևային էներգիա, 500-ից ավելի ծառեր և Արզնիի բուժիչ օդը՝ սա այն ամենն է, ինչ անհրաժեշտ է արագ և հանգիստ վերականգնման համար։
  • Միջազգային ստանդարտներ. Մենք առաջնորդվում ենք ԱՄՆ պլաստիկ վիրաբուժության արձանագրություններով՝ ապահովելով անցավ և անվտանգ հետվիրահատական շրջան։

Եթե Դուք փնտրում եք պլաստիկ վիրաբուժություն Հայաստանում՝ բարձրակարգ մոտեցմամբ և բնական արդյունքներով, ապա Դուք գտնվում եք ճիշտ հասցեում։

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է լինել վստահելի ուղեկից Ձեր ինքնակատարելագործման ճանապարհին։ Մենք մատուցում ենք բարձր դասի բժշկական ծառայություններ, որտեղ նորագույն տեխնոլոգիաները միահյուսվում են վիրաբուժական արվեստի հետ։

Մեր նպատակն է ոչ միայն իրականացնել Ձեր էսթետիկ երազանքները, այլև ապահովել բացարձակ անվտանգություն և հոգատարություն։ Հենց այս պատճառով էլ շատերը մեզ համարում են Հայաստանի լավագույն վիրաբուժական կլինիկան, քանի որ մենք առաջնորդվում ենք որակի և էթիկայի ամենաբարձր չափանիշներով։

Կլինիկայում օգտագործվում են առաջադեմ տեխնոլոգիաներ, այդ թվում՝ 3D մոդելավորում (Vectra համակարգ), որը թույլ է տալիս նախապես պատկերացնել սպասվող արդյունքը և կատարել առավել ճշգրիտ պլանավորում։

Մեր կենտրոնը համադրում է

Մեր տեսլականը

Դառնալ տարածաշրջանի առաջատար էկո-կլինիկան, որը սահմանում է էսթետիկ բժշկության նոր ստանդարտներ։ Մենք ձգտում ենք անդադար կատարելագործման՝ ներդնելով բժշկական ոլորտի վերջին նորարարությունները և պահպանելով մեր բացառիկ «կանաչե փիլիսոփայությունը։

Մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր պացիենտ, ով փնտրում է լավագույն ռինոպլաստիկ վիրաբույժի, գտնի մեզ մոտ ոչ միայն պրոֆեսիոնալիզմ, այլև հոգեբանական հարմարավետություն և էսթետիկ բավարարվածություն։

Պատրա՞ստ եք Ձեր փոփոխությանը

Միացե՛ք հազարավոր գոհունակ պացիենտներին, ովքեր արդեն վստահել են իրենց գեղեցկությունը «Արզնի էսթետիկա»-ին։

«Արզնի էսթետիկա»` վիրաբուժության արվեստ, որը ներշնչված է Ձեր անհատականությամբ։