Take the next step & schedule a visit today

Քթի պլաստիկ վիրահատություն․ ցուցումներ

Նախքան քթի պլաստիկ վիրահատություն կատարելը և դրանից հետո ուշադրությամբ կարդացեք ստորև բերված հրահանգները, որոնց հետևելու դեպքում ավելի արագ կապաքինվեք:

  • Լոգանք ընդունել և լվանալ մազերը վիրահատության նախօրեին և առավոտյան մինչև վիրահատություն կատարելը։
  • Նախքան վիրահատությունը 3 շաբաթ չի կարելի ընդունել ասպիրին կամ ասպիրին պարունակող այլ դեղանյութեր, ինչպիսիք են ասկոֆենը և այլն: Այստեղ ծանոթացեք այն դեղերի ցանկին, որոնք արգելված են մինչև վիրահատությունը։
  • Վիրահատության նախօրեին և առավոտյան` մինչև վիրահատությունը խստիվ արգելվում է ուտել 19:00-ից և խմել ժ.22:00-ից հետո

Հնարավոր է դեմքի միջին մասը և աչքերի շրջանը այտուցվի և հայտնվեն կապտուկներ, որոնք առավել անհանգստություն կպատճառեն վիրահատության երկրորդ օրը: Հնարավոր է աչքերի կարմրություն, աչքերից արտադրության ուժեղացում, վերին շրթունքի այտուց և ատամների թմրածություն: Քթից կդիտվի որոշակի շճալորձային և արյունային արտադրություն, որը կնվազի՝ հետվիրահատական երկրորդ օրվանից: Հնարավոր է լինի որոշակի դիսկոմֆորտ (անհարմարավետության զգացում), որը հեշտությամբ վերացվում է ցավազրկող դեղամիջոցներով: Անհրաժեշտության դեպքում պետք է փոխել քթի տակ դրված անձեռոցիկը:

  • Գլուխը պահել բարձր, չխոնարհել
  • Գիշերը քնել մեջքի վրա, երկու բարձով
  • Ապահովել հանգիստ առաջին 3 օրը
  • Ժամանակին ընդունել նշանակված դեղամիջոցները
  • Ըստ նշանակման կիրառել սառցե պարկեր
  • Քիթը մաքրել և օգտագործել սփրեյ
  • Անհրաժեշտության դեպքում փոխել քթի տակ դրված անձեռոցիկը
  • Փռշտալ լայն բացած բերանով
  • Շատ զգուշորեն լվանալ ատամները
  • Կոնտակտային լինզաները կրել վիրահատությունից 5 օր հետո
  • Գիպսը պահել չոր
  • Դիմահարդարվել կապտուկները քողարկելու համար
  • Վիրակապը հանելուց հետո դեմքը և քիթը լվանալ շատ զգուշորեն
  • Վիրակապը հանելուց հետո օգտագործել քսուք արևայրուքի դեմ
  • Առանց բարձի պառկել և շուռումուռ գալ անկողնում
  • Խոնավ անձեռոցիկը թողնել քթի տակ
  • Քթով փռշտալ կամ քթով փչել
  • Շարժել քիթը և ուժ գործադրելով լվանալ ատամները
  • Ակնոց կրել գիպսային վիրակապը հանելուց հետո 8 շաբաթվա ընթացքում
  • Գիպսը խոնավացնել, շարժել կամ հանել
  • Լողանալ վիրահատությունից հետո 3 օրվա ընթացքում
  • Վիրահատությունից հետո 6 ամսվա ընթացքում քիթը ենթարկել արևի ճառագայթների ուղղակի ազդեցությանը
  • Զբաղվել ֆիզիկական աշխատանքով և կատարել ֆիզիկական վարժություններ վիրահատությունից հետո 6 շաբաթվա ընթացքում

Book a Consultation

It’s easy and free!

Related Posts